Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հասան Ռոհանիին

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հասան Ռոհանիին
13.11.2017 | 22:24

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Քերմանշահ նահանգի Ազգալե բնակավայրի հարակից տարածքում հարյուրավոր զոհերի պատճառ դարձած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ: Սերժ Սարգսյանը խորին վշտակցություն և զորակցություն է հայտնել Իրանի նախագահին և բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքներին և հարազատներին մաղթելով համբերություն, ուժ և կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։


Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայաստանում Իրանի դեսպանատան և Իրանում Հայաստանի դեսպանատան միջոցով կապ է հաստատել Իրանի իշխանությունների հետ և պատրաստակամություն հայտնել օգնություն տրամադրել աղետի հետևանքների վերացման գործընթացում: ԱԻՆ միջազգային որակավորմամբ փրկարարական թիմն արդեն բարձր պատրաստվածության է բերվել և սպասում է Իրանի պատասխանին: Պատասխանը ստանալուց հետո մեր փրկարարները կմեկնեն օգնության:

Դիտվել է՝ 1374

Մեկնաբանություններ